Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել

ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել

Thu, 11 Jun 2026 15:07:00 +0400


ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ լուծարվում է մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարևոր ամբիոններից է եւ որի ղեկավար, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին` «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով:
Ավելին` ֆակուլտետում հենց այս պահին գործում է «Արտասահմանյան գրականություն» մագիստրոսական ծրագիրը և կան մի շարք ուսանողներ, որոնք ուսանում են այդ ծրագրով: Սեդրակյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչ է և քննադատում է Փաշինյանին ու այս իշխանություններին:

Անուշ Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում հավաստիացրեց, որ այս որոշումը կապված է իր ընդդիմադիր քաղաքական հայացքների և իշխանություններին սուր քննադատության ենթարկելու հետ. «Դեկանին տեղեկացրել են, որ առաջիկա գիտական խորհրդին դրվելու է մեր ամբիոնը ցրելու հարցը, և տարբեր ակնարկներով հասկացրել են, որ այդ որոշումը կապված է իմ քաղաքական հայացքների հետ, քանի որ ես ընդդիմադիր եմ, դա է պատճառը: Հարց է առաջանում` ինչպե՞ս է համալսարանը առանց Արտասահմանյան գրականության ամբիոնի շարունակելու իր գործունեությունը: Անգամ ինձ տեղյակ չեն պահել այս մտադրության մասին, սակայն ասել են, որ ես տեղյակ եմ այդ ամենից: Ես որտեղի՞ց պետք է տեղյակ լինեի, հավանաբար նրանից, որ ինձ տարբեր օղակներով փոխանցում էին, որ դադարեցնեմ քաղաքականությամբ զբաղվել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն Sat, 24 Oct 2026 …