Ադրբեջանցի փաստաբանի որդին մեղադրվում է խոշոր չափերի խարդախության մեջ
Tue, 16 Jun 2026 19:30:20 +0400

Ադրբեջանցի սկանդալային փաստաբան Էլման Փաշաեւի քսանվեցամյա որդին՝ Էլվինը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Այս տարվա փետրվարից նա գտնվում է մեկուսարանում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Դատական նյութերից պարզ է դառնում, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել 25 թվականի հոկտեմբերին՝ սպանության հոդվածով, այն բանից հետո, երբ Մոսկվայում եղած բնակարաններից մեկի տերը անհետ կորել է։
Էլման Փաշաեւը ներկայումս դատվում է մի շարք աղմկահարույց գործերով, որոնք կապված են անշարժ գույքի շուկայում խարդախությունների հետ։ Բավականին խճճված գործի հետ կապված, որտեղ նաեւ սպանության դրվագ կա, ձերբակալվել է նաեւ Փաշաեւ կրտսերը, իսկ նրանց պատկանող ընկերությունների եւ հիմնադրամների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր