Պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի
Wed, 17 Jun 2026 17:30:05 +0400

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր չէ 2029 թվականին առաջադրվել այդ պաշտոնում պաշտոնավարման երրորդ ժամկետի համար կայանալիք ընտրություններում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Համաձայն տեղեկությունների, Եվրահանձնաժողովի ղեկավարի գրասենյակի պատասխանատու Բյորն Զայբերթը մասնավոր հանդիպման ժամանակ այդ մասին է խոսել։ Նպատակը այն մտահոգությունները ցրելն է եղել, թե ԵՀ դեպարտամենտների վերակազմավորումը նպատակ ունի կենտրոնացնել մեծ իշխանություն ԵՀ նախագահի ձեռքում։
Նշենք, որ այդ վերակառուցումը ընկալվում է որպես ֆոն դեր Լեյեն-Կալաս առճակատման հետեւանք։ Politico-ն հիշեցրել է, որ ԵՀ նախագահի պաշտոնավարման ժամկետի հարցում սահմանափակում չկա, սակայն 2029 թվականին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կդառնա 70 տարեկան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր