Եվրոպան ձգտում է թելադրող դառնալ
Fri, 19 Jun 2026 19:30:06 +0400

Եվրոպան պետք է առաջնորդող դերակատարություն ունենա Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այդ մասին կարդում ենք նախօրեին հրապարակված հայտարարության մեջ, որը հրապարակվել էր Եվրամիության խորհրդի կողմից՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո։ «Եվրոպան առանցքային դերակատարություն ունի ապագա կարգավորման գործում եւ պատրաստ է պաշտպանել սեփական շահերը»,- ասված է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվացնել իր մասնակցությունը Ուկրաինական կարգավորման պրոցեսում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր