Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել

Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել

Sat, 20 Jun 2026 13:12:31 +0400


Հայաստանի էլեկտրական ցանցերում ակտիվորեն շարունակվում է ՔՊ-ականացումը: Ընտրություններից հետո ընկերությունում տեխնիկական խնդիրների լուծման փոխարեն ընկերության ղեկավարությունը լծվել է ընդդիմադիր ուժերի աջակիցների հայտնաբերման և վերջիններիս աշխատանքից ազատման գործին:

Ըստ NEWS.am-ի աղբյուրների, օրեր առաջ ՀԷՑ-ի Վարդենիսի էլցանցի երեք փորձառու աշխատակիցներ Վահագնին Ստեփանյանին, Գեղամ Խլոյանին և Նարեկ Շհոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար:

Պատմությունը սկսվել է մայիսի 15-ին, երբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի Վարդենիս այցի ժամանակ ընկերության երեք աշխատակիցներ ոչ աշխատանքային ժամի մասնակցել են «Ուժեղ Հայաստանի» կողմից կազմակերպված հավաքին:

Դրանից անմիջապես հետո վերջիններս անմիջապես կանչվել են Երևան ՀԷՑ-ի Անվտանգության և վերահսկողության տնօրեն Արման Սմբատյանի մոտ զրույցի, որտեղ էլ պահանջ է դրվել փոխել քաղաքական հայացքները և հրաժարվել «Ուժեղ Հայաստանին» աջակցելուց:

Սակայն վերջիններս հրաժարվել են պնդելով, որ «Ուժեղ Հայաստանի» միջոցառումներին վերջիններս մասնակցում են ոչ աշխատանքային ժամերին և դա իրենց սահմանադրական իրավունքն է և որևիցե կերպ չի խոչընդոտում վերջիններիս աշխատանքային գործունեությանը:

Ընտրություններից անմիջապես հետո Վահագնին Ստեփանյանը, Գեղամ Խլոյանը և Նարեկ Շհոյանը կանչվել են «Գեղամա» մասնաճյուղի Քպ–ական տնօրեն Արա Հակոբյանի մոտ, որն էլ պահանջել է վերջիններիս աշխատանքից ազատման անհապաղ դիմում գրել:

Ասում են` սա պատմության դեռ սկիզբն է, և ՀԷՑ-ում առաջիկայում քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատման մեծ ալիք է սպասվում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաճոյանալ Ալիևին

Հաճոյանալ Ալիևին Thu, 17 Sep 2026 12:16:51 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել …