Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Ցանկանում են, որ Նեթանյահուն հեռանա քաղաքականությունից

Ցանկանում են, որ Նեթանյահուն հեռանա քաղաքականությունից

Sat, 20 Jun 2026 20:30:12 +0400


Իսրայելի բնակչության մեծ մասը կարծում է, որ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է ավարտի իր քաղաքական կարիերան եւ չմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Իրանակացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ իսրայելացիների 59 տոկոսը կարծում է, որ Նեթանյահուն չպետք է նորից առաջադրի իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում։ Հակառակ կարծիքին է հարցվածների 33 տոկոսը։

8 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։ Իսրայելի քաղաքացիները նաեւ կարծում են, որ Նեթանյահուին իշխող «Լիքհուդ» կուսակցությունում պետք է փոխարինի Էկոնոմիկայի գործող նախարար Նիր Բարքաթը։ Նրան կողմ է հարցվածների 18 տոկոսը։ Հաջորդիվ՝ Արդարադատության նախարար Յարիվ Լեւինն է՝ 9 տոկոսով, Պաշտպանության նախարար Հեզրայել Քացը 7 տոկոսով եւ Քնեսեթի՝ խորհրդարանի նախագահ Ամիր Օհանը՝ 6 տոկոս ցուցանիշով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Առաջիկայում պայքարի շատ ավելի լուրջ առիթներ են լինելու

«Հրապարակ». Առաջիկայում պայքարի շատ ավելի լուրջ առիթներ են լինելու Tue, 07 Jul 2026 10:15:07 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով