Իրանի մասնակցությամբ բանակցությունները կլինեն երկփուլանի
Sun, 21 Jun 2026 17:00:07 +0400

Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ Քաթարի մասնակցությամբ ընթացող բանակցությունները լինելու են երկմասանի։ Դրանք տեխնիկական բնույթի են։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ըստ իրանցի բարձրաստիճան դիվանագետի, նախ տեղի կունենան երկկողմ հանդիպումներ Պակիստանի եւ Քաթարի պատվիրակությունների միջեւ, որոնք Իրանի հետ բանակցություններում հանդես են գալիս որպես միջնորդ։ Ավելի ուշ կկայանան ամերիկա-իրանական պատվիրակությունների հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ Քաթարի եւ Պակիստանի ներկայացուցիչները։
Financial Times-ն էլ հայտնել է, որ առաջնահերթ քննարկվելու է Լիբանանում հրադադարի հաստատման հարցը, ներառյալ նաեւ՝ հրադադարի հնարավոր խախտումների մոնիթորինգի մեխանիզմի ներդրման հարցը։ Ապա արդեն կքննարկվի Հորմուզի նեղուցի կարգավիճակի եւ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր