Երեքշաբթի , 23 Հունիսի 2026

ԱԱ-2026․ Մեսսի դուբլն ու համաշխարհային գոլահարի ռեկորդը

ԱԱ-2026․ Մեսսի դուբլն ու համաշխարհային գոլահարի ռեկորդը

Tue, 23 Jun 2026 12:00:44 +0400


Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։

Մունդիալ – 2026-ի երկրորդ փուլի՝ Ավստրիայի դեմ Դալասում կայացած մրցավեճում լեգենդար արգենտինացին խփեց իր 17-րդ և 18-րդ գոլերը աշխարհի առաջնություններում՝ գերազանցելով գերմանացի Միրոսլավ Կլոզեին (16)։

J խմբի խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ Արգենտինայի օգտին։

Մեսսին իր պատմական գոլը խփեց 38-րդ րոպեին։

Նա կարող էր ավելի վաղ գոլ խփել, բայց չկարողացավ արդյունավետ իրացնել 9-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի նկատմամբ խախտման համար նշանակված 11 մետրանոց հարվածը։

Բայց Մեսսին չսահմանափակվեց միայն մեկ գոլով։ 90+5-րդ րոպեին նա խփեց իր հինգերորդ գոլը ընթացիկ առաջնությունում։

Արգենտինան 6 միավորով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԱ-2026․ Մեսսին «մնում» է Մեսսի

ԱԱ-2026․ Մեսսին «մնում» է Մեսսի Wed, 17 Jun 2026 11:30:32 +0400 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով