Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Լեհաստանի նախագահին չեն հրավիրել իր իսկ երկրում կայանալիք համաժողովին․ Կիևի դեմարշն է

Լեհաստանի նախագահին չեն հրավիրել իր իսկ երկրում կայանալիք համաժողովին․ Կիևի դեմարշն է

Tue, 23 Jun 2026 13:30:59 +0400


Լեհաստանի կառավարությունը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չեն հրավիրել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին Գդանսկում կայանալիք՝ Ուկրաինային նվիրված համաժողովին։

Այս մասին հայտարարել է Լեհաստանի առաջնորդի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարցին Պշիդաչը, ըստ TVP Info-ի։

«Կարոլ Նավրոցկին հրավեր չի ստացել Գդանսկում կայանալիք համաժողովին։ Նախագահը չի մասնակցում այն ​​միջոցառումներին, որոնց հրավիրված չի եղել», – նշել է Պշիդաչը։

Ըստ նրա՝ համաժողովին հրավերներ են ուղարկել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Վլադիմիր Զելենսկին։

«Հուսով եմ, որ այս անգամ վարչապետ Տուսկը կկենտրոնանա Լեհաստանի շահերի, այլ ոչ թե Վլադիմիր Զելենսկու համար գումար հավաքելու վրա», – հավելել է նախարարը։

Պշիդաչը նաև վիրավորական է անվանել Ուկրաինայի առաջնորդի կողմից Նավրոցկիին ռուսամետ անվանելու մեղադրանքները։ Նա նշել է, որ Ուկրաինան զգալի աջակցություն է ստանում Լեհաստանից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել

Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել Mon, 12 Oct 2026 13:25:00 +0400 Ազգային ժողովի պաշտպանության և …