Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

43 անձ մահապատժի է ենթարկվել

43 անձ մահապատժի է ենթարկվել

Tue, 23 Jun 2026 22:30:21 +0400


Իրանում վերջին շրջանում՝ պատերազմական գործողությունների դադարեցման եւ հաշտության բանակցությունների պրոցեսի մեկնարկին զուգահեռ, ավելացել են այն անձանց մահապատիժների թիվը, ովքեր բանտում են հայտնվել՝ ընդդիմադիր լինելու, իշխանություններին դեմ արտահայտվելու կամ գործելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Այսպես, այս տարվա սկզբից ի վեր, քաղաքական մեղադրանքով 43 դատապարտվածի հանդեպ արդեն կիրառվել է մահապատիժը։ Ընդդիմադիրներին առավել հաճախ մեղադրում են լրտեսության մեջ։

Իրանական իշխանությունները չեն դադարեցրել ձերբակալելն ու մահապատժի ենթարկելը դիսիդենտներին՝ նաեւ պատերազմի ընթացքում։ Սակայն հատկապես իշխանությունները ընդդիմադիրների դեմ հալածանքները խստացրել են պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո։ Դա անհանգստացնող է, քանի որ հունվարյան ցույցերի մասնակից հազարավոր իրանցիների ճակատագիրը կարող է հայտնվել հարցականի տակ, ասված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդկանց համբերության բաժակը մի լցրեք

Մարդկանց համբերության բաժակը մի լցրեք Thu, 13 Aug 2026 09:00:49 +0400 Ինչպես բացատրել ՔՊ-ական «ուսապարկերին», …