Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ լուրջ ազդակներ

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ լուրջ ազդակներ

Wed, 24 Jun 2026 14:23:41 +0400


ՀԱՊԿ-ի ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ Այս մասին ասել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շարունակման հարցը կլինի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա կդառնա», – ասել է նա` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
ԱՄՆ–ի և ԵՄ–ի` Հայաստանի հետ կապված ծրագրերը, Վասիլևի խոսքով, սպառնում են սրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նա հավելել է` որ ՀԱՊԿ-ն այդ իրավիճակը վերահսկողության տակ է պահում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Երևանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ երկու տարի անդամակցության վճարները չվճարելու պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների

Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների Fri, 28 Aug 2026 15:45:14 +0400 Դե …