Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Մեսիին

ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Մեսիին

Fri, 26 Jun 2026 20:00:59 +0400


ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Արգենտինայի հավաքականի մարզիկ Լիոնել Մեսիին ուղղված շնորհավորական գրառում է հրապարակել սոցկայքի իր էջում։ «Տեսնել, թե դու ինչպես ես խաղում ֆուտբոլ, մեծագույն առավելությունն է այս սպորտաձեւի, թանկագին Լիոնել Մեսի։ Խաղադաշտում դու անհնարինը դարձնում ես հնարավոր եւ միավորում ես ողջ աշխարհին՝ քո տաղանդի հանդեպ ունեցած հիացմունքով։ ․․․ Շնորհակալություն ամեն ինչի համար, որ դու արել ես, որպեսզի ֆուտբոլը դառնա ամենից սիրված սպորտաձեւը Երկիր մոլորակի վրա։ Ցանկանում եմ քեզ ուրախ ծննդյան օր եւ հետագա հաջողություններ ․․․»,- ասված է Ինֆանիտոյի շնորհավորանքում։ Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Լիոնել Մեսին դարձավ 39 տարեկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Օրերը հաշված են»․ Թրամփի թիրախում Սորոսն է

«Օրերը հաշված են»․ Թրամփի թիրախում Սորոսն է Sat, 29 Aug 2026 12:00:18 +0400 ԱՄՆ նախագահ …