Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Նոր, բարեկարգ նստարան տեղադրելու փող չունե՞ն

Նոր, բարեկարգ նստարան տեղադրելու փող չունե՞ն

Fri, 26 Jun 2026 21:15:51 +0400


Դեռ նախկին իշխանությունների ժամանակ բոլոր համայնքներում եւ հատկապես` Երեւանում գեղեցիկ փայտե նստարաններ տեղադրվեցին, տվյալ համայնքի անունները վրան: Նման նստարաններ կային նաեւ Արցախում: Երեւանի քաղաքային միջավայրը միանգամից փոխվեց` մարդիկ սկսեցին փողոցներում նստել, հանգստանալ, զրուցել` առանց սրճարաններում ավելորդ փող ծախսելու: Հիմա էլ դեռ որոշ տեղերում այդ նստարանները պահպանվել են, բայց մեծ մասը քայքայվել է, ներկը թափվել, փայտը վնասվել` արեւի ու անձրեւի տակ:

Ներկը թափված, անշուք այս նստարանը տեղադրված է միջպետական ավտոճանապարհի եզրին, Սեւանի մայրուղու վրա գործող «Ծովագյուղ» սուպերմարկետի առաջ։ Շնորհիվ այն բանի, որ այդ սուպերմարկետը ճանապարհենրի խաչմերուկում է գտնվում, այդտեղ գնորդների, այդ թվում՝ արտասահմանյան տուրիստների մեծ հոսք կա մշտապես։ «Ծովագյուղ» սուպերմարկետում, իհարկե, բավական բարձր գներ են, բայց առեւտուր անողների պակաս չկա: Սակայն մեծ շահույթներ ստացող սուպերմարկետի սեփականատերը մի փոքրիկ գումար չի ծախսում հանրախանութին կից նստարանները բարեկարգելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով