Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Եվրոպացի դիվանագետները հրաժարվել են լքել Կիևը․ Մոսկվան սպառնում է

Եվրոպացի դիվանագետները հրաժարվել են լքել Կիևը․ Մոսկվան սպառնում է

Tue, 26 May 2026 13:00:45 +0400


Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Կիևը ռմբակոծելու սպառնալիքի մասին հայտարարությունը անվանել է «երեսպաշտության գլուխգործոց»՝ հավելելով, որ ԵՄ դեսպանները չեն լքի Ուկրաինայի մայրաքաղաքը։

«Ռուսաստանը կրկին սպառնում է դիվանագետներին և օտարերկրացիներին՝ խնդրելով մեզ լքել Կիևը։ Բայց մենք ոչ մի տեղ չենք գնալու։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը երեսպաշտության գլուխգործոց է», – գրել է Մատերնովան իր Ֆեյսբուքյան էջում։

Դիվանագետը նշել է, որ «ռեժիմը, որը տարիներ շարունակ ռմբակոծել է բնակելի շենքեր, թանգարաններ, ծննդատներ, դպրոցներ և էլեկտրակայաններ, հանկարծ սկսել է խոսել միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևի կոնվենցիաների լեզվով»․

«Նույն ռեժիմը, որը ամեն գիշեր հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացնում խաղաղ բնակիչների վրա, այժմ զգուշացնում է մյուսներին հեռու մնալ։ Մենք ճիշտ հասկանում ենք, թե սա ինչ է նշանակում։ Ռուսաստանը ցանկանում է վախ։ Խուճապ։ Ուկրաինայի մեկուսացում։ Դա չի աշխատի։ ԵՄ-ն ոչ մի տեղ չի գնում։ Մենք մնում ենք Կիևում։ Մենք մնում ենք Ուկրաինայի հետ։ Դիվանագետների և միջազգային կազմակերպությունների նկատմամբ սպառնալիքները ուժի նշան չեն։ Դրանք հուսահատության նշան են», – հավելել է Մատերնովան։

Նրա խոսքով՝ «որքան Կրեմլն ավելի ագրեսիվ և սպառնալից է դառնում, այնքան ավելի պարզ է դառնում, որ ռեժիմը հասկանում է, որ չի կարող կոտրել ո՛չ Ուկրաինայի դիմադրողականությունը, ո՛չ էլ իր գործընկերների աջակցությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անորոշ խոստումների դրժո՞ւմ, թե՞ արտաքին սխալ քաղաքականություն

Անորոշ խոստումների դրժո՞ւմ, թե՞ արտաքին սխալ քաղաքականություն Tue, 18 Aug 2026 17:15:38 +0400 Նախորդ հոդվածումս …