Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Թրամփը պնդում է՝ Իրանը գրեթե ընդունել է իր խաղաղության ծրագիրը

Թրամփը պնդում է՝ Իրանը գրեթե ընդունել է իր խաղաղության ծրագիրը

Mon, 30 Mar 2026 13:00:38 +0400


Իրանը համաձայնել է հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի մեծ մասին, սակայն Միացյալ Նահանգները մտադիր է Թեհրանին լրացուցիչ պահանջներ առաջադրել։

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք առաջարկել ենք 15 կետ, և դրանք մեծ մասամբ ընդունվել են, բայց մենք պնդելու ենք ևս մի քանի լրացուցիչ բան», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նշենք, որ Թեհրանը պաշտոնապես չի հաստատել ԱՄՆ-ի հետ բանակցելու՝ Թրամփի հայտարարությունները։

Նախօրեին էլ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Իսլամաբադում, որին մասնակցել են Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները։

Հանդիպմանը Իսրայելի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ չեն եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար …