Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

ՍԴ-ում տրված բացատրություններով ընդունվեց, որ Փաշինյանի պնդումը չի ունեցել որևէ փաստական կամ իրավական հիմք

ՍԴ-ում տրված բացատրություններով ընդունվեց, որ Փաշինյանի պնդումը չի ունեցել որևէ փաստական կամ իրավական հիմք

Tue, 30 Jun 2026 13:53:28 +0400


«Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբանական խորհրդատու, փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հատկանշական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի կողմից Սահմանադրական դատարանում տրված բացատրություններով, ըստ էության, ընդունվեց, որ Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական կամ իրավական հիմք։ Երրորդ կողմը չկարողացավ վկայակոչել որևէ ապացույց, որևէ դատական ակտ կամ որևէ այլ փաստ, որը թեկուզ նվազագույն չափով կհիմնավորեր այդպիսի համընդհանուր և ծանր մեղադրանքը։

Փաստորեն, երրորդ կողմն ինքն ընդունեց, որ նշված հայտարարությունը եղել է ոչ թե փաստերի վրա հիմնված պնդում, այլ սոսկ քաղաքական հռետորաբանություն՝ զուրկ որևէ ապացուցողական արժեքից։ Այլ կերպ ասած՝ հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ ռազմակայանն է մեծ դեր ունեցել Իրանի դեմ գործողություններում

Որ ռազմակայանն է մեծ դեր ունեցել Իրանի դեմ գործողություններում Tue, 30 Jun 2026 23:00:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով