Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Կասեցվել է երկու խոշոր ընկերությունների ձուլումը

Կասեցվել է երկու խոշոր ընկերությունների ձուլումը

Tue, 21 Jul 2026 17:45:25 +0400


Միացյալ Նահանգներում դատարանը 14 օրով դադարեցրել է Paramount Skydance եւ Warner Bros ընկերությունների միաձուլման գործարքը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ընկերությունները նախապես մտադիր են եղել գործարքն ավարտին հասցնել մինչեւ հուլիսի 22-ը։ Սակայն մոտ մեկ շաբաթ առաջ՝ Կալիֆորնիայի եւ եւս տասնմեկ նահանգների իշխանություններ դատական հայցեր են ներկայացրել՝ խնդրելով դատարանին արգելափակել գործարքի ավարտումը՝ հայտարարելով, որ այն վնաս է հասցնում կինովարձույթի եւ կաբելային հեռուստատեսությունների կոնտենտի լիցենզավորման շուկաներում մրցակցային կանոններին։ Նշենք, որ Paramount Skydance Corp-ը այս տարվա հունիսին հայտարարել էր, որ ձեռք է բերում Warner Bros. Discovery ընկերությունը 81 միլիարդ դոլարով։ Գործարքի անվանական արժեքը սակայն 110 միլիարդ է՝ հաշվի առնելով ձեռք բերվող ընկերության ունեցած պարտքերը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը համարել էր, որ այս միաձուլումը չի վնասում մրցակցությանը կամ սպառողներին։ Ի դեպ, նախապես Արդարադատության նախարարությունը մտադիր է եղել վիճարկել միաձուլումը եւ սկսել է քննություն, սակայն հետո դադարեցրել է քննությունը, ինչը նշանակում է, որ գործարքը հավանության է արժանացրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայփոստ»-ի տնօրենը ստանում է 10 հազար դոլար, փոստատարը` 78 հազար դրամ

«Հայփոստ»-ի տնօրենը ստանում է 10 հազար դոլար, փոստատարը` 78 հազար դրամ Tue, 04 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով