Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

«Հարի Պոտերի» դերասանը մահացել է

«Հարի Պոտերի» դերասանը մահացել է

Wed, 01 Jul 2026 17:30:45 +0400


Անգլիացի դերասան Մայքլ Բիրնը, ով մարմնավորել էր Գելերթ Գրին-դե-Վելդայի կերպարը «Հարի Պոտերում» մահացել է։ Նա 82 տարեկան էր։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Դերասանի խնամքով զբաղվում էր նախկին կինը՝ Քերոլը։ Դերասանն ուներ նաեւ երկու դուստր եւ երեք թոռ։ Մայքլ Բիրնը ծնվել էր Լոնդոնում 1943 թվականի նոյեմբերի 7-ին։ Դերասանը ուսանել է Խոսքի եւ դրամատուրգիայի Կենտրոնական դպրոցում։ 60-ականներից երկրորդական դերեր է խաղացել թատրոնում եւ կինոյում։ 1964 թվականին միացել է Ազգային թագավորական թատրոնի խմբին։ 70-ական թվականներից Բիրնը հանդես է եկել գլխավոր դերերում՝ «Վեսթ Էնդի թատրոնում» եւ «Ռոյալ Քորթում»։ Կինոյում Բիրնի դերերը եղել են երկրորդ պլանի։ Հանդես է եկել «Ինդիանա Ջոնս․ Վերջին խաչակիր արշավանքը», «Անվախ սիրտը», եւ «Վաղը չի մեռնի երբեք» նախագծերում։ Նկարահանվել է նաեւ «Թագադրության փողոցը» եւ «Արքայական հրաձիգ Շարփի արկածները» նախագծերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տնից վտարված դերասանը դարձել է թափառաշրջիկ

Տնից վտարված դերասանը դարձել է թափառաշրջիկ Sat, 27 Jun 2026 23:30:32 +0400 Վարձակալած տանից վտարված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով