Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

Զբոսաշրջիկները տարհանվել են․ Թուրքիայում հրդեհներ են

Զբոսաշրջիկները տարհանվել են․ Թուրքիայում հրդեհներ են

Thu, 02 Jul 2026 10:00:37 +0400


Թուրքիայի հանգստավայրերում երկու խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Մեկ հրդեհ է գրանցվել Բյույուքադա կղզու (Ստամբուլ) Վիրանբաղի լողափնյա հանգստավայրում։

Հրդեհը, ըստ տեղեկությունների, սկսվել է երեկ երեկոյան՝ ռեստորանի տարածքում։ Ուժեղ քամու պատճառով այն արագ տարածվել է հարակից անտառում։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ բրիգադներ։ Հրդեհը մարելուն օգնել են ինչպես ցամաքային ստորաբաժանումները, այնպես էլ ինքնաթիռները։

Հրշեջները տարհանել են վտանգավոր գոտում հայտնված մարդկանց։ Չորս մարդ հոսպիտալացվել է։
Հրդեհաշիջման աշխատանքները ներկայումս շարունակվում են։

Եվս մեկ հրդեհ է բռնկվել Ալանիայի Գյուլերփընարը շրջանում գտնվող Elysee Rive հյուրանոցում։ Հյուրանոցից տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ։

Հրդեհը մեկուսացվել է և կանխվել է դրա տարածումը։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր կամ վիրավորներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ

Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Mon, 22 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով