Պենտագոնում գոհ են

Պենտագոնում գոհ են

Fri, 03 Jul 2026 20:30:20 +0400


Պենտագոնում կարծում են, որ Միացյալ Նահանգների կողմից ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների՝ սեփական անվտանգության ապահովման հարցում պատասխանատվության ավելի մեծ չափաբաժնի ստացմանը միտված քաղաքականությունը հաջողությամբ է պսակվում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբին։ Սոցկայքի իր էջում նա գրել է, որ Միացյալ Նահանգները անում է ամեն բան, որպեսզի հասնի այնպիսի փոփոխությունների դաշինքի ներսում, որ Եվրոպան ինքն իր անվտանգության պատասխանատվությունը կարողանա հիմնականում ստանձնել՝ ոչ միջուկային սպառազինությունների մասով։ Քոլբին նկատել է, որ երբ Վաշինգտոնը նման մոտեցում որդեգրեց, շատերը հայտարարում էին, որ նման բան չի կարող լինել եւ Եվրոպան չի ցանկանա նման քայլի գնալ։ Այսօր սակայն, ըստ նրա, այդ փոփոխությունը կատարվում է բոլորի աչքերի առաջ։ Քոլբին նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ուզում է, որ ՆԱՏՕ-ն դառնա գործընկերության վրա հիմնված դաշինք եւ ոչ թե դաշինք, որի առանցքում կախվածությունն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տնտեսական առումով դա կարող է մեծ պրոբլեմներ հարուցել Նահանգների համար

Տնտեսական առումով դա կարող է մեծ պրոբլեմներ հարուցել Նահանգների համար Thu, 25 Jun 2026 15:40:22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով