Երկրի նավթի 25 տոկոսն արգելափակվել է պահեստարաններում
Fri, 03 Jul 2026 22:00:05 +0400

Միացյալ Նահանգներում սարքավորումների խափանման պատճառով ունեցած նավթի ռազմավարական պաշարների 25 տոկոսը դարձել է անհասանելի կիրառման համար։ Այս մասին տեղեկանում ենք նախօրեին ԱՄՆ Հաշվիչ պալատի կողմից հրապարակված զեկույցից։ Համաձայն փաստաթղթի, վառելիքը արգելափակվել է գետնի տակ՝ պահեստարանների դեֆորմացիայի եւ սարքավորումների խափանման պատճառով։ Այն դուրս հանել ներկայումս հնարավոր չէ, որպեսզի դրվի կիրառության մեջ։
Անդադար խափանումների, վթարների եւ վթարավերականգնողական աշխատանքների պատճառով ռազմավարական պաշարներից հանվող եւ կիրառության մեջ դրվող նավթի ծավալը նախատեսվածի 61 տոկոսի չափով է իրականացվում միայն։ Ընդունումն էլ կատարվում է նախատեսվածի 56 տոկոսի չափով։ Խափանումների վերացման համար հարկ կլինի հատկացնել հավելյալ գումար՝ 230 միլիոն դոլարի չափով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր