Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Սեպտեմբերից կարող է սկսվել ֆինանսական ճգնաժամ

Սեպտեմբերից կարող է սկսվել ֆինանսական ճգնաժամ

Sat, 04 Jul 2026 21:30:47 +0400


ՄԱԿ-ը ունի ֆինանսական միջոցներ, որոնք կբավականացնեն մինչեւ օգոստոս ամսվա վերջը։ Հարկ է, որ անդամ երկրները կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները կանոնավոր բյուջեն լցնելու համար։ Այլապես, սեպտեմբերից գլոբալ այդ կառույցում կարող է սկսվել ֆինանսական ծանր վիճակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի օգնական Չանդրու Ռամանաթանը, ով նաեւ իրականացնում է կառույցի ֆինանսական վերահսկիչի պարտականությունները։

Պաշտոնյան ասել է, որ նույնիսկ այն դեպքում, եթե որոշակի վճարումներ կատարվեն, այնուհանդերձ՝ տարին կփակեն զրոյական վիճակում։ Ֆինանսական խնդիրը ՄԱԿ-ում սկսվել էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հրաժարվել էր մուծումներ կատարել կանոնավոր բյուջեում, ինչպես նաեւ՝ կրճատել էր կամավոր ֆինանսական հատկացումները վերջինիս ենթակայության ներքո գործող կառույցներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նոր առարկաներ՝ առանց դասագրքերի

«Հրապարակ». Նոր առարկաներ՝ առանց դասագրքերի Thu, 27 Aug 2026 13:15:43 +0400 ԿԳՄՍՆ-ն իրավական ակտերի նախագծերի …