Դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ
Sun, 05 Jul 2026 17:45:23 +0400

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթուղթը և այն նշելու օրը պետության ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից են, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետանը։
«Այո՛, այսօր մենք ունենք այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս փաստացի չհաղթած քաղաքական ուժին մնալ իշխանության:
Դա փոխելը կարևոր է։
Միևնույն ժամանակ, երբեք ու ոչ մի դեպքում Հայաստանում չի կարող Սահմանադրություն փոխվել որևէ երրորդ երկրի պահանջով։
Ուղիղ ասեմ՝ Ալիևի հանրաքվե Հայաստանում ՉՊԵՏՔ է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար։
Շնորհավոր Սահմանադրության օրը։ Մեզ կամք, խելք ու իմաստություն եմ մաղթում՝ մեր ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերները ճիշտ ձևով հաղթահարելու համար»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր