Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Հրաձգություն՝ Անկախության օրվա տոնի ժամանակ

Հրաձգություն՝ Անկախության օրվա տոնի ժամանակ

Mon, 06 Jul 2026 19:30:22 +0400


Հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորում է ստացել ԱՄՆ Անկախության տոնի օրը Նյու-Յորքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 22․35-ին, Բրուքլինում՝ Քոնի-Այլենդ շրջանում։ Դեպքի պահին մարդիկ հետեւել են տոնական հրավառությանը։

Տուժած երեխաներից մեկը հինգ տարեկան է եղել, մյուսը՝ յոթ։ Բոլոր հինգ վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Ոստիկանները սկսել են հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևի ժամանակը կգա, դա էլ կանեն

Երևի ժամանակը կգա, դա էլ կանեն Mon, 29 Jun 2026 11:10:19 +0400 «Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով