Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

«Մենք դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին»․ Ինչ ուղերձ է հղել Չալաբյանը

«Մենք դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին»․ Ինչ ուղերձ է հղել Չալաբյանը

Tue, 07 Jul 2026 10:02:17 +0400


Սիրելի´ բարեկամներ,
գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր ողջ էությամբ հակասահմանադրական որոշումը, փաստացի մարտահրավեր նետեց մեր ժողովրդի մեծամասնությանը, որը համատարած սպառնալիքների և բռնաճնշումների պայմաններում դեմ քվեարկեց վարչախմբին: Այն, սակայն, լկտիաբար յուրացրեց մեր ժողովրդի ձայնը` գործի դնելով մանդատագողության հնարավոր և անհնարին բոլոր գործիքները:

Ի՞նչ է մնում մեզ` ժողովրդի մեծամասնությանը ներկայացնող ուժերին: Չընդունել այս վարչախմբի լեգիտիմությունը, համարել այն օտարի կողմից պարտադրված օկուպացիոն վարչակարգ, և բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով ձախողել մեր երկիրը թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ դնելու` նրա հետագա փորձերը:

Ի տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության: Մենք դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին, մինչ այդ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից և ամրացնենք մեր շարքերը` հաջորդ իսկ հնարավորությունից հաղթանակած դուրս գալու համար:
Աստված բոլորիս զորավիգ:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյան, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺ ընտրությունները հանդիսանում են հայ ժողովրդի կամքի բռնաբարման, գողացված քվեի հերթական արտահայտությունը

ԱԺ ընտրությունները հանդիսանում են հայ ժողովրդի կամքի բռնաբարման, գողացված քվեի հերթական արտահայտությունը Fri, 03 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով