Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ ինչ է սպասվում

Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ ինչ է սպասվում

Tue, 07 Jul 2026 12:00:04 +0400


Այսօր՝ հուլիսի 7-ին, Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը։

Երկու օրերի ընթացքում Թուրքիայի մայրաքաղաքի նախագահական համալիրը կհյուրընկալի դաշինքի 32 անդամ երկրների ղեկավարներին, ինչպես նաև հազարավոր դիվանագետների, լրագրողների և ֆորումի այլ մասնակիցների, հաղորդում է Anadolu-ն:

Գագաթնաժողովի օրակարգում են ՆԱՏՕ-ի զսպման ներուժի և պաշտպանության ամրապնդումը, եվրատլանտյան անվտանգությունը, պաշտպանական ծախսերը, դաշինքի ռազմավարական զարգացման նպատակները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերը:

Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նաև առաջնորդների միջև երկկողմ հանդիպումներ և մի շարք կողմնակի միջոցառումներ:

Անկարայում ֆորումի համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անվտանգության, լոգիստիկայի, կապի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների հարցերը: Էսենբողա, Անկարա և Մյուրթեդ օդանավակայանները կօգտագործվեն պաշտոնական պատվիրակություններին հյուրընկալելու համար:

Ազգային նախագահական գրադարանում բացվել է Միջազգային մեդիա կենտրոն, որը հագեցած է 1800 աշխատանքային կայաններով, 40 մոնտաժային սենյակներով, ավելի քան 100 ուղիղ հեռարձակման կետերով և 11 մամուլի ասուլիսների սենյակներով, թուրքական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Գործակալությունը նշում է, որ «Թուրքիայի նախագահության ներքո անցկացվող գագաթնաժողովը կապահովի արդյունավետ հարթակ Դաշինքի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները քննարկելու համար և հիմք կհանդիսանա դաշնակիցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր որոշումներ կայացնելու համար»։

Գագաթնաժողովը կսկսվի պաշտպանական արդյունաբերության Ֆորումով, որտեղ բացման խոսքով հանդես կգա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին վերածվել է բռնապետի

Զելենսկին վերածվել է բռնապետի Sun, 26 Jul 2026 22:00:01 +0400 2022 թվականից հետո Ուկրաինայում ռազմական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով