Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Փաշինյանը դատի է տվել Էդմոն Մարուքյանին և Սոֆյա Հովսեփյանին

Փաշինյանը դատի է տվել Էդմոն Մարուքյանին և Սոֆյա Հովսեփյանին

Sat, 11 Jul 2026 13:19:41 +0400


«Ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Նախկին պատգամավորի դեմ հայցը հուլիսի 10-ին վարույթ է ընդունվել և մակագրվել Շիրակի մարզի քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։ Նրանից Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հունիսի 9-ին hraparak.am-ում հրապարակված հոդվածում հնչած գնահատականների համար, որոնք, ըստ Փաշինյանի, իր հասցեին վիրավորանք և զրպարտություն են պարունակում։

Հովսեփյանը ասել էր, թե՝ «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք, և բնականաբար հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք` ինչ պետք է անի», և այլն։

Փաշինյանը պահանջում է ոչ միայն հրապարակային ներողություն, հերքում, այլև 2 միլիոն դրամ փոխհատուցում վիրավորանքի և 4 մլն դրամ էլ՝ զրպարտության համար։
Էդմոն Մարուքյանի դեմ հայցը հուլիսի 10-ին մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։

Փաշինյանը կրկին պահանջում է հերքում և ներողություն հունիսի 9-ին Մարուքյանի կողմից ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունների համար, սակայն թե կոնկրետ ինչ տեղեկությունների մասին է խոսքը, հայտնի չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանի պատճառով պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ ենք. Փաշինյան

Ռուսաստանի պատճառով պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ ենք. Փաշինյան Mon, 24 Aug 2026 11:03:47 +0400 …