Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ
Sat, 11 Jul 2026 18:30:08 +0400

Ուրբաթ երեկոյան Բուքինգհեմյան պալատը անակնկալ կերպով հայտարարել է, որ Չարլզ 3-րդ թագավորն ու Քամիլա թագուհին հանդիպել են Սասեքսի դուքս արքայազն Հարիի ու նրա ընտանիքի անդամների հետ՝ Հայգրոուվ-հաուզ նստավայրում, որը գտնվում է Գլոսթերշիրում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ, արքայազն Հարին որոշել էր, որ Անգլիա այցելույան ժամանակ կնոջը՝ Մեգան Մարքլին եւ երեխաներին՝ արքայազն Արչիին ու արքայադուստր Լիլիբեթին չի տանի հետ, քանի որ բրիտանական կողմը հրաժարվել էր նրանց տրամադրել պետական պահպանություն։
Հայտնի է, որ Չարլզ 3-րդ թագավորը կրտսեր թոռներին չի տեսել չորս տարի։ Վերջին անգամ Սասեքսի դքսի ընտանիքը ժամանել էր Անգլիա 22 թվականին՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորության ժամանակ։ Անցյալ սեպտեմբերին արքայազն Հարին միայնակ էր այցելել Անգլիա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր