Կիրակի , 12 Հուլիսի 2026

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Sat, 11 Jul 2026 23:15:47 +0400


Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ նվաճելով եզրափակչի ուղեգիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կիսաեզրափակչում մեր ընտրանին 82:66 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը՝ 34 արդյունավետության գործակցով (EFF)։ Նա գրանցել է 26 միավոր, 26 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կոսովո – Մալթա կիսաեզրափակիչ զույգի հաղթողը։

Եզրափակիչը կկայանա վաղը՝ ժամը 20:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հունիսի 7-ին մատնաքաշն առնում էին 220 դրամով, հունվարին կառնեն՝ 1000-ով

Հունիսի 7-ին մատնաքաշն առնում էին 220 դրամով, հունվարին կառնեն՝ 1000-ով Sat, 11 Jul 2026 14:15:43 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով