Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Ուշքի եկեք, քանի դեռ այս երկիրը ձերն է

Ուշքի եկեք, քանի դեռ այս երկիրը ձերն է

Tue, 14 Jul 2026 16:19:31 +0400


Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է։ Նա այս տարի կդառնար 70 տարեկան։

Գեներալի հիշատակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, նշել է, որ թեև այս օրը նշում են ոչ թե նրա ֆիզիկական ներկայությամբ, այլ երկնային ծննդով, սակայն հավաքված մարդկանց ներկայությունը կարևոր նշանակություն ունի։

«Ցավոք, շնորհավորում ենք նրա երկնային ծնունդը։ Այստեղ հավաքվածները նրա զինակից ընկերներն են, նրա հրամանատարության ներքո ծառայած տղաները։ Սա ցույց է տալիս, որ մեր մարտական ոգին չեն կարողացել կոտրել։ Գեներալի ոգին այսօր փառավորվում է»,– ասել է Ամիրյանը։

Նա նաև դիմել է հանրությանը՝ կոչ անելով չկորցնել արժանապատվությունն ու ազգային ինքնագիտակցությունը։

«Ուշքի եկեք, քանի դեռ այս երկիրը ձերն է։ Մեր ազգն այնպիսին է, որ չի կարող երկար ժամանակ կռացած վիճակում քայլել։ Մենք հպարտ ժողովուրդ ենք, պետք է ճակատներս բարձր պահենք, չենք կարող կոտրված ու նվաստացած ապրել»,– նշել է Նազիկ Ամիրյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ամիրյանը Ադրբեջանում 26 կոմիսարներին էր գնդակահարել, դրա համար փողոցն անվանափոխեցին». քոմենթներ

«Ամիրյանը Ադրբեջանում 26 կոմիսարներին էր գնդակահարել, դրա համար փողոցն անվանափոխեցին». քոմենթներ Sat, 27 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով