Պատրաստվում է աջակցել հանգուցյալ սենատորի նախաձեռնությանը
Tue, 14 Jul 2026 17:31:07 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կաջակցի հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի հակառուսական սանկցիաների մասին օրենքի նախագծին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համանման ազդակ Սպիտակ տանից ստացվել է նախօրեին։
Նշվում է, որ սենատորի մահվան մասին լուրի հրապարակումից որոշ ժամանակ անց՝ Սպիտակ տանից հասկացրել են, որ նախագահ Թրամփը մտադիր է աջակցել նրա հակառուսական սանկցիաների մասին օրենքի նախագծին։ Թե ի վերջո նախագահ Թրամփը ինչ որոշում է կայացնելու՝ դժվար է ասել։ Հատկապես, որ ռուս-ամերիկյան բանակցությունները դեռ լրիվությամբ սպառված չեն համարվում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր