Վրներս գվարդիա են բերում, փոխանակ գան, խոսեն
Wed, 15 Jul 2026 12:30:49 +0400

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են պահանջել բացել կապարակնքված աշխատավայրը՝ նշելով, որ գործարանի փակման հետևանքով արդեն շուրջ 10 օր է՝ զրկված են աշխատանքից։
Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում դժգոհել է, որ իրենց հարցերին հստակ պատասխաններ չեն տրվում, փոխարենը՝ գործարան են ուղարկվում անվտանգության ուժեր։
«Փոխարենը, որ գան ու մեզ պատասխան տան, թե ինչ է լինելու, գվարդիա են բերում մեր դեմ։ Արդեն 10 օր է՝ գործարանը փակ է, մարդիկ մնացել են անգործ։ Այս իրավիճակը շարունակվել չի կարող»,- ասել է աշխատակիցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր