Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Անխոցելի մարդ, ինչպես տեսնում եք, չկա

Անխոցելի մարդ, ինչպես տեսնում եք, չկա

Wed, 15 Jul 2026 15:35:00 +0400


Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է իր հնարավոր՝ Ազգային ժողով անցնելու և ավագանու մանդատից հրաժարվելու թեմային՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է հրաժարվել պատգամավորական հեռանկարից՝ հաշվի առնելով, որ քրեական գործերով է անցնում։

Առաքելյանը նշել է, որ որևէ մեկին չի կարելի անխոցելի համարել՝ ընդգծելով, որ նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած մարդ։ Նա նաև լրագրողներին հիշեցրել է, որ նախկինում իշխանությունների կողմից հնչել են հայտարարություններ այն մասին, թե տարբեր անձինք կարող են ենթարկվել հետապնդումների։

Պաշտոնակատարի խոսքով՝ իրենց քաղաքական ուժում հնարավոր խոցելիությունը քննարկման առարկա չէ։ Որպես օրինակ՝ նա նշել է ուժի ղեկավար Սամվել Կարապետյանին՝ ընդգծելով, որ վերջինս, իր խոսքով, գտնվում է հետապնդման ներքո և տնային կալանքի տակ։

Առաքելյանը հավելել է, որ, իր գնահատմամբ, ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերն այսօր գտնվում են խոցելի իրավիճակում, սակայն դա, ըստ նրա, չի կարող պատճառ դառնալ, որպեսզի նրանք հրաժարվեն քաղաքական գործունեությունից կամ խորհրդարան գնալուց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կլկտիանան այնքան, որքան թույլ կտա հանրությունը

«Հրապարակ». Կլկտիանան այնքան, որքան թույլ կտա հանրությունը Wed, 15 Jul 2026 10:45:13 +0400 Նիկոլ Փաշինյանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով