Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Շիրակի մարզի Հայկաձոր համայնքին. ամբողջ բերքը ոչնչացվել է

Ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Շիրակի մարզի Հայկաձոր համայնքին. ամբողջ բերքը ոչնչացվել է

Fri, 17 Jul 2026 22:15:35 +0400


Քիչ առաջ տեղացած հզոր կարկուտը ծանր հարված է հասցրել Շիրակի մարզի հայ-թուրքական սահմանին տեղակայված Հայկաձոր սահմանամերձ համայնքին։
​Բնակիչների փոխանցմամբ՝ բնության տարերքը եղել է անսպասելի և արտակարգ ուժգնությամբ, ինչի հետևանքով գրեթե ամբողջությամբ վնասվել ու փչացել է գյուղացիների ամբողջ տարվա բերքը։ Կարկուտը հավասարեցրել է հողին ինչպես հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրաներն ու մրգատու այգիները:
​Համայնքի բնակիչները հայտնվել են հուսահատ վիճակում, քանի որ սահմանապահ գյուղում գյուղատնտեսությունը նրանց եկամտի և ապրուստի հիմնական միջոցն է։ Այս պահին վնասների նախնական չափն անգամ ահռելի է գնահատվում և բնակչության համար սա կրկնակի ծանր հարված է:
​Ակնկալում են, որ պատկան մարմիններն ու մարզպետարանի համապատասխան հանձնաժողովները շուտափույթ կերպով կայցելեն համայնք՝ տեղում արձանագրելու կրած վնասների իրական ծավալները և քննարկելու տուժած գյուղացիներին աջակցություն ցուցաբերելու հրատապ քայլերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը սարսափելի հարված է հասցրել Ուկրաինային․ մանրամասներ

Ռուսաստանը սարսափելի հարված է հասցրել Ուկրաինային․ մանրամասներ Thu, 27 Aug 2026 12:30:26 +0400 Ռուսաստանի Զինված …