Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին

Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին

Sat, 18 Jul 2026 20:45:18 +0400


Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների վերականգնման, ինչպես նաև հումանիտար հարցերի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների վրա։

«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման հարցում»,– ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է կարևորել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիմում եմ ձեզ՝ խնդրելով աջակցել իմ կրթական ճանապարհին

Դիմում եմ ձեզ՝ խնդրելով աջակցել իմ կրթական ճանապարհին Wed, 15 Jul 2026 14:24:04 +0400 Բարև, …