Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Պիտի աջակցել խորհրդարանական ընդդիմությանը

Պիտի աջակցել խորհրդարանական ընդդիմությանը

Fri, 21 Aug 2026 12:23:13 +0400


Բագրատ Սրբազանն անդրադարձել է Ազգային ժողովում ընդդիմության գործունեությանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է աջակցել խորհրդարանական ընդդիմությանը։

Ասուլիսի ժամանակ նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորել է ավելի ակտիվ գործել և քաղաքական պայքարում պահպանել բարեկրթության սկզբունքը։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմության ներկայացուցիչները պետք է ոչ թե սահմանափակվեն հայտարարություններով, այլ իրենց գործողություններով ցույց տան, թե ինչպես են պատկերացնում արդյունավետ քաղաքական գործունեությունը։

Միաժամանակ Սրբազանը քննադատել է իշխանական խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները՝ դրանք բնութագրելով որպես կեղծ և իրականությանը չհամապատասխանող։

Նա հատկապես անընդունելի է համարել խորհրդարանի ամբիոնից հոգևորականների հասցեին հնչող վիրավորական համեմատությունները։ Սրբազանի խոսքով՝ նման արտահայտությունների պայմաններում դժվար է խոսել քաղաքական բարեկրթության կամ բարոյական նորմերի պահպանման մասին։

Բագրատ Սրբազանը նշել է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է համախմբվել և աջակցել Ազգային ժողովում գործող ընդդիմադիր ուժերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դա այլևս միայն մանդատի հարց չէ․ հայտարարություն են փոխանցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Դա այլևս միայն մանդատի հարց չէ․ հայտարարություն են փոխանցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին Thu, 01 …