Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն

Հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն

Fri, 23 Oct 2026 10:31:27 +0400


Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ

Նախօրեին Ստեփանավան քաղաքում իրավապահ մարﬕնների կողﬕց իրականացված գործողությունների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

2026 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոﬕտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություներին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ՝ կոպտորեն խախտելով և անտեսելով անﬔղության կանխավարկածի սկզբունքը:

Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչները և նրանց սատարող ԶԼՄ–ները, ﬕմյանց հերթ չտալով, փորձում են հանրությանը համոզել, որ տարածված տեսանյութում առկա են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր, հայտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է, քանի որ, նույն հրապարակված տեսանյութի ﬔջ երևացող իրադարձություններն ու գումարները որևէ առնչություն չունեն ընտրակաշառք տալու կամ ստանալու հանցակազմի հետ: Միաժամանակ հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն: Նախաքննության գաղտնիությունը հարգելով պարզապես կարող են հստակեցնել, որ դրանք փաստացի նախընտրական այնպիսի ծախսեր կատարելու համար նախատեսված գումարներ են, որոնք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական հիﬓադրաﬕց չեն կատարվում:

Ընտրակաշառքի հանցակազմի առնչությունը չեզոքացնող կարևոր հանգամանք է այն, որ գումարների փոխանցումը եղել է, ըստ էության, ﬕևնույն քաղաքական ուժի ներկայացուցիչների ﬕջև և այդ հանգածանքը ևս չի ներկայացվում հանրությանը:

Շատ դեպքերում, նրանք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի ավագանու անդաﬕ թեկնածուներն են:

Առնվազն անտրամաբանական է ﬕևնույն ուժի ներկայացուցիչների կողﬕց ﬕմյանց ընտրակաշառք տալը: Ակնհայտ է նաև, որ այս ամբողջը զուգորդելով ռեպրեսիվ կալանքներով, անտեսելով այլ խափանման միջոցները հստակեցվում է քրեական վարույթի քաղաքական բաղադրիչը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

«Հրապարակ»․ Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Fri, 23 Oct 2026 10:15:31 +0400 Վերջին օրերին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով