«Հրապարակ»․ Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով
Fri, 23 Oct 2026 10:30:48 +0400

Մելիք Գիժլարյանը, 2026-ին Բերդ քաղաքի Հայկ Նահապետի 12/32 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքում խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Այդ կապակցությամբ Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության եւ անշարժ գույքի կառավարման բաժնի պետի 2026թ․ սեպտեմբերի 3-ի արձանագրության հիման վրա սեպտեմբերի 15-ին հարուցվել է վարչական վարույթ։ Հոկտեմբերի 8-ին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը որոշել է Մելիք Գիժլարյանի նկատմամբ կիրառել վարչական տուգանք` նվազագույն աշխատավարձի յոթ հարյուր հիսնապատիկի` 750 հազար դրամի չափով։
Գագիկ Հովակիմյանը 2026-ին Բերդ քաղաքի Մաշտոցի փողոց 111 հասցեում իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Հոկտեմբերի 20-ին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը որոշել է նրան եւս տուգանել եւ Գագիկ Հովակիմյանի նկատմամբ կիրառել է վարչական տուգանք՝ 750 հազար դրամի չափով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր