Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Ռուսաստանում առաջին անգամ կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

Ռուսաստանում առաջին անգամ կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

Sun, 19 Jul 2026 11:15:55 +0400


Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի, որոնք տրամադրվել են «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից, մասին է։ Հիմքերն են՝ նմուշների ներմուծման ապացույցների բացակայությունը և փորձարկումների արձանագրություններ չներկայացնելը։

«Արմտեստ» ՍՊԸ-ի վերաբերյալ որոշումը համահունչ է գործընկերների դիրքորոշմանը. կազմակերպության փաստաթղթերի գործողությունն այդ պահին արդեն դադարեցվել էր հենց հանրապետության տարածքում՝ Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնի կողմից։

«Մենք գործում ենք ոչ թե ընտրողաբար, այլ հստակ չափանիշներին համապատասխան՝ անկախ խախտողի իրավազորությունից։ Սերտ համագործակցում ենք ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,- նշել է «Ռոսակկրեդիտացիայի» ղեկավար Դմիտրի Վոլվաչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս տարի արդեն 3-րդ անգամ են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը

Այս տարի արդեն 3-րդ անգամ են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը Wed, 04 Nov 2026 10:22:47 …