Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ արձակվեց
Mon, 20 Jul 2026 19:22:54 +0400

«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, ուժի Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ է արձակվել։ Նրա դուստր` փաստաբան Մերի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել է, «Գնում ենք տուն: Որոշումը բեկանված է` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ ձայնագրություն էր հրապարակել, և այդ ձայնագրության հիմքով Սասուն Բադոյանին կալանավորել էին։ Բադոյանը մեղադրվում էր ընտրակաշառքի գործով։ Հիշեցնենք, որ Սասուն Բադոյանը հերոս Կարեն Բադոյանի հայրն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր