Ուրբաթ , 24 Հուլիսի 2026

Ավելի քան հարյուր նորածնի կմախքներ են հայտնաբերել

Ավելի քան հարյուր նորածնի կմախքներ են հայտնաբերել

Thu, 23 Jul 2026 17:00:18 +0400


Իռլանդիայում նախկին «Մոր եւ մանկան կաթոլիկական մանկատան» տարածքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հարյուր նորածին երեխայի կմախքներ։ այս մասին հայտնում է ODAIT-ը։ 2014 թվականին, պատմական Քեթրին Քորլեսը հայտարարել էր, որ 1925-61 թթ Թուամի «Մոր եւ մանկան կաթոլիկական կենտրոնի» կոյուղու համակարգում 796 նորածին եւ փոքր երեխաների հուղարկավորություն է իրականացվել։ 2017 թվականին հատուկ հանձնաժողովը երեխաների մեծ թվով կմախքներ ու ոսկորներ էր հայտնաբերել մանկատան հարեւանությամբ գտնվող այգու տակ եղած ռեզերվուարում։

Դրանից հետո, իրավապահներն ու քրեագետները սկսել են փուլային պեղումներ կենտրոնի տարածքում։ 25 թվականի հուլիսից իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է 99 նորածին երեխայի կմախք, որոնցից 22-ը եղել են դագաղների մեջ դրված։ Կմախքները հայտնաբերել են այն գոտում, որը օգտագործվել էր տրանսպորտի երթեւեկության համար։ Իռլանդիայի «Մոր եւ մանկան» կենտրոններ ուղարկել են հիմնական հղի կանանց՝ տեղի կաթոլիկ եկեղեցականների ճնշմամբ։ Վատ պայմանների պատճառով՝ կենտրոններում երեխաները հաճախ են մահացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անտառային հրդեհի հետեւանքով ավելի քան 100 տուն է այրվել

Անտառային հրդեհի հետեւանքով ավելի քան 100 տուն է այրվել Sat, 18 Jul 2026 22:00:30 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով