Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից

Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից

Fri, 24 Jul 2026 16:00:58 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից։

Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն յոթ պակիստանա-չինական JF-17 կործանիչ, ինչի մասին վկայում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերը։ Մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է մատակարարել ևս 33 կործանիչ։
Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է գրեթե ամեն ամիս անցկացնել հարձակողական բնույթի ինտենսիվ զորավարժություններ։

Զուգահեռաբար ադրբեջանական կողմը միջազգային հարթակներում և իր քաղաքական խոսույթում հետևողականորեն առաջ է մղում անասնական «արևմտյան ադրբեջանի» թեման, ինչպես նաև Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման պահանջը։

Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել հայկական ինքնիշխան տարածքի խորքում գտնվող տարածքներ՝ դրանք անվանելով «անկլավներ», պահանջում է փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և շտապ իրականացնել այն, ինչ իր խոսույթում անվանում է «զանգեզուրի միջանցք», իսկ հայկական կողմը՝ TRIPP նախագիծ։
…
Իսկ Հայաստանում, ի պատասխան ադրբեջանի հակահայկական ռազմական, քաղաքական և դիվանագիտական ակտիվ նախապատրաստական քայլերի, լայն թափով կազմակերպվում են տարատեսակ փառատոններ, համերգներ, ժամանցային միջոցառումներ և զվարճանքի այլ ձևաչափեր։ Այս ամենին զուգահեռ իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել հայկական ազգային ընդդիմության նկատմամբ։
Ահա այսպիսին է ստեղծված իրավիճակի իրական պատկերը։
Ուրիշ լա՞վ եք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի Fri, 16 Oct 2026 10:15:07 …