Ինչքան է կազմում Ադրբեջանի վալյուտային ռեզերվը

Ինչքան է կազմում Ադրբեջանի վալյուտային ռեզերվը

Fri, 24 Jul 2026 17:00:17 +0400


Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանի վալյուտային ստրատեգիական ռեզերվները կազմել են 85,75 միլիարդ դոլար։ Այդ ծավալից 72,6 միլիարդ դոլարը, կամ ընդհանուր ծավալի 84,7 տոկոսը, կենտրոնացված են Պետական նավթային հիմնադրամում։ 13,16 միլիարդ դոլարը կամ 15,3 տոկոսը Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո է։ Այս տարվա երկրորդ եռամսյակում աճը կազմել է 580,9 միլիոն դոլար կամ 0,7 տոկոս։ Պետական նավթային հիմնադրամի միջոցները նվազել են 919,9 միլիոն դոլարով, ինչը համապատասխանում է տիրապետած ակտիվների 1,3 տոկոսին։ Կենտրոնական բանկի միջոցները աճել են 1,5 միլիարդ դոլարով կամ 12,9 տոկոսով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մերցը Փաշինյանին Ալիևի հրահանգնե՞րն էր փոխանցել

Մերցը Փաշինյանին Ալիևի հրահանգնե՞րն էր փոխանցել Wed, 22 Jul 2026 21:45:49 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով