Իրանի դեմ պատերազմի զոհերի թիվը նվազեցրել են
Fri, 24 Jul 2026 17:30:34 +0400

Պենտագոնը հուլիսի 23-ին վերանայել է Իրանի դեմ հակամարտության ընթացքում ամերիկյան զինուժի կորուստների թիվը՝ 18-ից դարձնելով 14։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Պենտագոնի խոսնակի պաշտոնակատար Ջոյել Վալդեը դա պայմանավորել է պաշտոնական կայքում տվյալների մշակտման հետ տեղի ունեցած ժամանակավոր խափանման հետ։ Սակայն փոփոխությունը պայմանավորված է եղել ներքին քննարկումներով եւ չորս զոհված զինվորականի տվյալները նպատակային կերպով են հանվել զոհվածների ցանկից։ Խոսքը այն զինվորականների մասին է, որոնք զոհվել էին Իրաքի հյուսիսում եւ Հորդանանում իրանական հարվածների հետեւանքով։ Պարբերականը նաեւ հայտնում է, որ հրադադարի խաթարումից հետո՝ Պենտագոնը կորուստների մասին տվյալները ավելի հազվադեպ է հրապարակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր