Թրամփը ցանկացել է Իրանի դեմ պատերազմն ավարտել մի քանի շաբաթում

Թրամփը ցանկացել է Իրանի դեմ պատերազմն ավարտել մի քանի շաբաթում

Fri, 24 Jul 2026 20:00:59 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է ունեցել, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կկարողանա ավարտել մի քանի շաբաթում, բայց բախվել է ամենայն հավանականությամբ՝ ձգձգվող հակամարտության հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հոդվածի, Թրամփը ներկայումս զայրացած է, իսկ որոշ խորհրդականներ նաեւ մտավախություն ունեն, որ Իրանի դեմ պատերազմը, որն արդեն բերել է գնաճի, բացասաբար է ազդել Թրամփի վարկանիշի վրա եւ պատճառ դարձել ավելի քան տասը զինվորականի զոհվելու, կկլանի նախագահական պաշտոնավարման մնացյալ ժամկետը եւ կվատացնի առանց այն էլ վատ հնարավորությունները հանրապետականների համար՝ առաջիկա միջանկյալ ընտրություններում։ Բացի այդ, Թրամփը սկսել է ավելի քիչ հավատալ, որ Իրանի դեմ հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Թրամփը, ըստ պարբերականի աղբյուրներից մեկի, հայտարարել է, որ Իրանը միայն հասկանում է ուժի լեզուն եւ որոշել է վրեժ լուծել։ Հատուկ բանագնացներ Սթիվեն Վիթքոֆն ու Ջարեդ Քուշները սակայն դեռ այն կարծիքին են, որ Իրանի հետ հնարավոր է գործարք կնքել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության

Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով