Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ ՆԳՆ

Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ ՆԳՆ

Sat, 25 Jul 2026 20:02:43 +0400


ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,
նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,
կատարել չոր խոտի, խոզանի այրում,
թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա լուրջ վտանգ է. պիտի դիմացն առնել

Սա լուրջ վտանգ է. պիտի դիմացն առնել Wed, 24 Jun 2026 14:19:19 +0400 Հայաստանի արտաքին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով