Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը
Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400

Ամերիկացի մոլեկուլյար կենսաբանության ոլորտի մասնագետները պարզել են, որ մարդու մոտ տարիքի հետ թուլանում են գլխուղեղի դելտա-ալիքները։ Դա կարող է նպաստել տարեցների մոտ Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի այլ ձեւերի առաջացմանը։ Այս մասին հայտնում է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի Մամուլի ծառայությունը։ Համաձայն հաղորդագրության, ցածր հաճախականության գլխուղեղային ռիթմերի ակտիվության նվազումը կարող է դանդաղեցնել ողնուղեղային հեղուկի շրջանառությունը, որը պատասխանատու է գլխուղեղի՝ վնասակար սպիտակուցային կուտակումներից մաքրման համար։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր ակտիվությամբ դելտա-ալիքներ ունեցողների մոտ ողնուղեղային հեղուկի տեղաշարժն ավելի դանդաղ է լինում։ Բացի այդ՝ նրանց մոտ նկատվում է գլխուղեղային աննշան ատրոֆիաներ։ Մասնագետները կարծում են, որ հիմնականում խորը քնի ժամանակ առաջացող դելտա-ռիթմերի ինտենսիվությունը կարեւոր նշանակություն ունի մարդու նյարդային համակարգի համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր