Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․

Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․

Mon, 27 Jul 2026 16:15:11 +0400


Նիկոլ Փաշինյանի շրջապատը էլ նախկին ծակ շալվարավորները կամ դատարկ գրպանավորները չեն, որոնցով այդքա՜ն էր սիրում պարծենալ։ Ասում էր՝ ես ուրիշների նման չեմ, ես իմ կողքին բերել եմ սովորական, ժողովրդի ծոցից ելած, աղքատ մարդկանց։ Բայց ինը տարվա մեջ այդ «սովորական մարդիկ» այնքան են փոխվել, այնքան են գիրացել, այնքան են «փոփոշացել», որ հիմա արդեն դժվար է նրանց մեջ ճանաչել երեկվա մարդկանց։

Ինը տարվա մեջ այնքան են գիրացել, որ Փաշինյանը նրանց տեսնելիս պռոշները լիզում է՝ էդ ո՜նց են ,, ,,փոփոշացել,, , իսկը ,,մորթի,, ժամանակն է։ Ես եմ նրանց հարստացրել, ես էլ նրանց տերն եմ,- մտածում է նա։ Որ պահին ուզեմ SMS-ով գործից կազատեմ, որ պահին ուզեմ ձեռքներից եղածը կխլեմ։ Ու անում է, ականատեսն ենք։ Թվում է, թե ձեն- ծպտուն չկա։ Բայց քաղաքականության մեջ լռությունը միշտ չէ, որ նվիրվածություն է նշանակում։ Երբեմն լռությունը պարզապես սպասելու վիճակ է։

Իշխանության ամենամեծ վտանգը դրսից չի գալիս։ Դրսի հակառակորդին տեսնում ես, նրա դեմ պայքարում։ Իսկ ներսի ճեղքը հաճախ սկսվում է այնտեղ, որտեղ բոլորը քեզ ժպտում են, գլխով անում, համաձայնվում, բայց ներսում արդեն հաշվում են՝ եթե վաղը մի քիչ իրավիճակը փոխվի, իրենք որտեղ են կանգնելու։

Փաշինյանը գուցե կարծում է, որ այս մարդկանց պահում է պետության ընձեռած ուժով։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ նրանց պահում է իր տված հնարավորությունը, հարմարավետությունը։ Եվ այստեղ է ամենամեծ քաղաքական հակասությունը։ Նա, ով տարիներ շարունակ ստեղծում է իր շուրջը ամբողջությամբ իրեն պարտական մարդկանց շրջանակ, հաճախ մոռանում է, որ այդ մարդիկ մի օր դառնալու են ոչ թե իր ամենահավատարիմ պաշտպանները, այլ ամենավտանգավոր վկաները։ Որովհետև նրանք գիտեն ներսի բոլոր պատմությունները, բոլոր որոշումների ճանապարհը, բոլոր փակ դռների խոսակցությունները։

Թվում է՝ այսօր ձեն-ծպտուն չկա։ Բայց քաղաքականության մեջ ամենաբարձր ձայները հաճախ գալիս են այն մարդկանցից, ովքեր երկար ժամանակ լուռ են եղել։ Եվ եթե մի օր համակարգը սկսի ճաք տալ, իսկ այն արդեն ճաք է տալիս, Նիկոլ Փաշինյանին ամենածանր հարվածը կարող է գալ ոչ թե հրապարակից, այլ հենց այն շրջապատից, որը տարիներ շարունակ ինքն է ստեղծել, մեծացրել ու ուժ տվել։
Որովհետև իշխանության դաժան օրենքներից մեկն այն է՝ երբ դու մարդկանց բարձրացնում ես միայն քո կողքին լինելու համար, նրանք կողքիդ են այնքան ժամանակ, քանի դեռ ղեկը ձեռքումդ է։ Այնպես որ, եթե մի օր Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս գան մարդիկ, ապա ամենամեծ անակնկալը կարող է լինել այն, որ նրանցից շատերը կլինեն ոչ թե դրսից եկածները, այլ հենց իր աճեցրած, իր բարձրացրած ու իր կողքին տարիներ շարունակ կանգնած մարդիկ։ Եվ երբ ժողովուրդը հումորով ասում է՝ «Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ», այդ խոսքի մեջ միայն հումոր չէ։ Դրա մեջ կա քաղաքական մի պարզ իմաստություն․ ամենամեծ վտանգը հաճախ գալիս է ոչ թե հեռու կանգնածներից, այլ նրանցից, ովքեր երկար ժամանակ եղել են կողքիդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

Ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան Thu, 23 Jul 2026 23:15:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով