Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Սենսացիոն ու տարօրինակ դեպք Իտալիայում

Սենսացիոն ու տարօրինակ դեպք Իտալիայում

Tue, 28 Jul 2026 17:00:39 +0400


Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և նրա խորհրդական Լեոնարդոն որոշել են հեռանալ ազգային հավաքականից՝ պաշտոնները ստանձնելուց ընդամենը տասը օր անց։

Նրանց հրաժարականի պատճառը դարձել է ֆեդերացիայի ղեկավարության հետ առաջացած տարաձայնությունը՝ կապված գլխավոր մարզչի նշանակման հարցի հետ։ Ֆեդերացիայի նախագահ Ջովանի Մալագոն դեմ է արտահայտվել Անդրեա Պիռլոյի թեկնածությանը՝ պատճառաբանելով դա ռուսական FONBET բուքմեյքերական ընկերության հետ նրա համագործակցությամբ։

Մինչդեռ Մալդինին և Լեոնարդոն համոզված էին, որ ազգային հավաքականը պետք է գլխավորի հենց Պիռլոն և պաշտպանել են միայն նրա թեկնածությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պիռլոն համարվում էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը, սակայն ղեկավարության մերժումից հետո իտալացի մասնագետը հայտարարել է, որ այլևս չի դիտարկում ազգային թիմը գլխավորելու տարբերակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չենք մերժել դատախազության միջնորդությունը. Վահագն Հովակիմյան

Չենք մերժել դատախազության միջնորդությունը. Վահագն Հովակիմյան Wed, 22 Jul 2026 21:15:34 +0400 Կարևորելով հանրությանը պատշաճ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով