Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

Thu, 30 Jul 2026 23:16:51 +0400


Հարավային դելտա-Ակվարիդներ (Southern Delta Aquariids) կոչվող անսովոր աստղաթափության գագաթնակետը կլինի հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը։ Պարզ եղանակի դեպքում հնարավոր կլինի տեսնել ժամում մինչև 25 «ընկնող աստղ»։

«Գրեթե մինչև օգոստոսի վերջ Ռուսաստանի բնակիչները հնարավորություն կունենան դիտելու այս անսովոր աստղաթափությունը։ Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը Հարավային դելտա-Ակվարիդների երկնաքարային հոսքը կհասնի իր գագաթնակետին։ Երկիրն անցնում է տիեզերական փոշու երկարաձիգ հետագծով», – ասված է հաղորդագրության մեջ։

Պարզ երկնքի դեպքում սպասվում է ժամում մինչև 25 լուսարձակման երևույթ։ Մթնոլորտ մտնող մասնիկները ստեղծում են «ընկնող աստղերի» տպավորություն։ Այս երկնաքարային հոսքը բավական երկարատև է․ դրա ակտիվ փուլը տևում է մի քանի օր, իսկ բարձր ակտիվության շրջանը կշարունակվի մինչև օգոստոսի կեսերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանից քանի՞ համալսարան է ներառվել աշխարհի լավագույն բուհերի վարկանիշում

Հայաստանից քանի՞ համալսարան է ներառվել աշխարհի լավագույն բուհերի վարկանիշում Wed, 30 Sep 2026 11:23:26 +0400 …